Կենսապահովման մակարդակը Վրաստանում նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2023 թվականի փետրվարին, հունվար ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակը նվազել է 50 թեթրիով։

Տվյալների համաձայն, փետրվարին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը կազմել է 256,4 լարի, մինչդեռ 2023 թվականի հունվարին այս ցուցանիշը կազմում էր 256,9 լարի։

Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023 թվականի փետրվարին աշխատունակ տարիքի տղամարդու կենսապահովման նվազագույնը ավելացել է 25,6 լարիով. 2022 թվականի փետրվարին կազմել է 231,3 լարի։

Ըստ Geostat-ի՝ միջին օգտագործողի կենսապահովման նվազագույնը փետրվարին սահմանվել է 227,1 լարի, հունվարին՝ 227,5 լարի, իսկ 2022 թվականի փետրվարին՝ 204,9 լարի։

Ի դեպ, կենսապահովման նվազագույնը որոշվում է նվազագույն պարենային զամբյուղի հիման վրա։ Նվազագույն պարենային զամբյուղը պարենային ապրանքների սահմանված նորմատիվ զամբյուղ է, որը պարունակում է աշխատանքային տարիքի մարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար ֆիզիոլոգիապես անհրաժեշտ սննդի քանակը, դրա բաղկացուցիչ տարրերը: