Հավելյալ ուղևորափոխադրումներ՝ Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ

Ուղևորահոսքի ավելացմամբ պայմանավորված՝ «Վրացական երկաթուղին» մայիսի 6-15-ը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ կիրականացնի լրացուցիչ ուղևորափոխադրումներ։ 

Թբիլիսիից շարժը՝ 07։00-ին, Բաթումի ժամանումը՝ 12։51-ին։ Բաթումիից շարժը՝ 14։10-ին, Թբիլիսի ժամանումը՝ 20։00-ին։ 

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Վրացական երկաթուղու» կայքէջից՝ https://ticket.railway.ge/, արագ վճարման համակարգերով, «Վրացական երկաթուղու» տոմսարկղերում և գործընկեր ընկերությունների միջոցով: