ԵՄ անդամակցության հարցաշարի պատասխանների հանրայնացումը Վրաստանի կառավարությունը պետք է որոշի. Հարցել

Վրաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը պետք է որոշի՝ հանրայնացնել, թե ոչ ԵՄ անդամակցության ինքնագնահատման հարցաշարի պատասխանները։ 

Հարցելը նշել է, որ ողջունում է հարցաշարը հանրայնացնելու կառավարության որոշումը. 

«Այստեղ խաղի կանոնները հետևյալն են՝ ԵՄ-ն կառավարությանն է թողնում հարցաշարն ու հարցաշարի պատասխանները հանրայնացնելու որոշումը»։ 

Նշենք, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվել է երկրի անունից հրապարակել ԵՄ հարցաշարի պատասխանները։ Իսկ երեկ Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունները դիմել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և խնդրել հանրայնացնել այն։ 

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրամիության պատվիրակության ղեկավար Կառլ Հարցելին է հանձնել Եվրահանձնաժողովի հարցաշարի առաջին մասը, որն արդեն լրացված է։

Կարդացեք նաև՝ 

ՀԿ-ները կառավարությունից պահանջում են հանրայնացնել ԵՄ հարցաշարի պատասխանները