Մետրոյում տեղի ունեցած վեճի հետ կապված քրեական գործ է հարուցվել

Թբիլիսիի մետրոյի «Ռուսթավելի» կայարանում տեղի ունեցած միջադեպի հետ կապված ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ կետի «Զ» ենթակետի և 239-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (ռասսայական, կրոնական, ազգային հատկանիշներով անհանդուրժողականություն և բռնություն): Հանցանքը նախատեսում է մինչև 6 տարի ազատազրկում:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մետրոյի «Ռուսթավելի» կայարանում երկու երիտասարդի են ծեծի ենթարկել: Տարածված տեսանյութում երևում է, որ ծեծի ենթարկողներից մեկը գոռում էր. «վրացի տղամարդը չպիտի ականջօղ կախի»: