Հայաստանի պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը․ տեսանյութ

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը:

Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ տապալեցին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքները ռուս պատգամավորների մասնակցության պատճառով։

Posted by Hovhannes Hovhannisyan on Thursday, June 20, 2019