Վրաստանի անկախության ամենամեծ մարտահրավերը շարունակում է մնալ Ռուսաստանը. Կոբախիձե

«Վրաստանի անկախության ամենամեծ մարտահրավերը շարունակում է մնալ Ռուսաստանը»,- այս մասին Վաշինգտոնում, ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի կազմակերպած միջոցառմանը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն նշել է, որ Ռուսաստանը երբևէ չի փորձել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում ապահովել անվտանգության հարցերը։

«Մենք տեսնում ենք, որ այդ տարածքներում մահանում են անմեղ մարդիկ, և այս ամենի պարզ օրինակն է վերջին ժամանակաշրջանում Արչիլ Տատունաշվիլիի սպանությունը Ցխինվալիում», — հայտարարել է Կոբախիձեն:

Վրաստանի խորհրդարանի նախագահը Ուկրաինայի, Մոլդովայի, Լիտվայի և Լեհաստանի խորհրդարանների նախագահների հետ միասին մասնակցել է «Ռուսական ռևանշիզմ՝ անկեղծ զրույց եվրոպական 4 երկրի խորհրդարանների նախագահների հետ» գիտաժողովին: Վրաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, այս երկրներն ունեն անվտանգության ընդհանուր մարտահրավերներ, որոնց վերացումը հնարավոր չէ անկախության վերականգնումից գրեթե 30 տարի շարունակ:

Թողնել պատասխան