Հանրային առողջապահական կլինիկաների հավատարմագրումը պարտադիր է լինելու 2025 թվականից. նախարար

Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերով նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով, 2025 թվականից միջազգային հավատարմագրումը պարտադիր կլինի բոլոր հանրային առողջապահական կլինիկաների համար:

Ըստ Ազարաշվիլիի՝ եթե նրանք անցնեն հավատարմագրումը, ապա հնարավորություն կունենան շարունակելու օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրից:

«Կառավարության որոշմամբ` 2025 թվականի հունվարից բոլոր առողջապահական կլինիկաները, որոնք մասնակցում են համընդհանուր առողջապահական ծրագրին, պետք է անցնեն միջազգային հավատարմագրում։ Սա կլինի մեր առաջարկած միջազգային հավատարմագրող կազմակերպություններից մեկը»,- ասել է Ազարաշվիլին։