«Ռուսթավի 2»-ի աջակցության ցույցը տեղի կունենա փետրվարի 19-ին

«Ռուսթավի 2»-ի աջակցության ցույցը տեղի կունենա փետրվարի 19-ին, Վրաստանի խորհրդարանի նախկին շենքի մոտ: Հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խոսքերով` ցույցը ապաքաղաքականացված կլինի:

«Սա կլինի ապաքաղաքականացված ցույց, որևէ քաղաքական գործիչ ելույթ չի ունենա: Մարդկանց կդիմեն միայն և միայն հեռուստաընկերության ներկայացուցիչները, լրագրողներ և այլն:  Սակայն ներկա կլինեն նաև քաղաքական գործիչներ»,- հայտարարել է Նիկա Գվարամիան:

«Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Զաալ Ուդումաշվիլիի խոսքերով` ցույցի ընթացքում մարդկանց կմիավորի խոսքի ազատությունը:

«Նրանց միավորում է «Ռուսթավի 2»-ն ու խոսքի ազատությունը: Սա ոչ միայն հեռուստաընկերության աջակցության ցույց է: Սա հանրության, քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների և բոլոր այն մարդկանց ցույցն է, ում համար կարևոր է խոսքի ազատության պաշտպանությունը»,- հայտարարել է Ուդումաշվիլին:

Թողնել պատասխան