«Վրացական երազանքը» վարկանիշով առաջատարն է. NDI-ի հարցումներ

ԱՄՆ-ի ազգային ժողովրդավարական ինստիտուտը  (NDI)  շարունակում է հրապարակել հունիսի 8-ից հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում իրականացրած հարցումների  քաղաքական հատվածի արդյունքները,  որին մասնակցել է 4,113 մարդ:

Հուլիսի 29-ին հրապարակելով հարցման  քաղաքականությանը վերաբերող հատվածը, NDI-ը նշում է, որ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղը, ապա նախկին վարչապետ   Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած  «Վրացական երազանքը»  կհաղթի, իսկ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կգրարվի երկրորդ տեղը:

«Եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ո՞ր կուսակցությանը ձայն  կտայիք» հարցին  17 տոկոսը պատասխանել է՝ «Վրացական երազանք»-ին, իսկ 13 տոկոսը` «Միացյալ ազգային շարժմանը»:

Նույն հարցման  արդյունքում պարզ է դարձել նաև,  որ 38 տոկոսը   դեռ չի կողմնորոշվել, թե ում է իր ձայնը տալու,  14 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 5 տոկոսը նշել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկի:  Եթե վաղը ընտրություններ անցկացվեին, հարցվածների  միայն 4 տոկոսը կքվեարկի  օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի վերջերս ստեղծած «պետությունը ժողովրդի համար» կուսակցության,  3 տոկոսն էլ  Դավիթ  Թարխան-Մոուրավիի  «Հայրենասեների դաշինքի» օգտին:

NDI-ը նաև պարզել է, որ 27 տոկոսի համար ներկա  քաղաքական ուժերից ոչ մեկը  չի համապատասխանում իր մտածելակերպին: 19 տոկոսը ընդունում է  «Վրացական երազանքի», 15 տոկոսը «Միացյալ ազգային շարժման»  գաղարափախոսությունը:

Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ իրենց քվեն որևէ մի կուսակցության տալու համար 41 տոկոսի համար կարևոր է տնտեսական քաղաքականության  առկայությունը, 14 տոկոսի համար`  առողջապահության, իսկ 11 տոկոսի համար ազգային անվտանգության հայեցակարգը:

«Քաղաքական որ ուժին երբեք ձայն չեք տա» հարցին  21 տոկոսը  պատասխանել  է` «Միացյալ ազգային շարժմանը», 19-ը` «Վրացական երազանքին»:

Հիշեցնենք, որ NDI-ի հետազոտությունները ֆինանսավորում է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը  (SIDA) եւ անցկացնում է Կովկասի հետազոտակաբ ռեսուրսների կենտրոնը (CRRC):

Թողնել պատասխան