Քարելիի և Մառնեուլիի մունիցիպալիտետների մանկապարտեզներին տավարի մսի փոխարեն ձիու միս մատակարարելու մեղադրանքով երկու ընկերությունների կոմերցիոն տնօրեններ են ձերբակալվել:
Նշված մանկապարտեզներում ենթադրաբար ձիու միս մատակարարելու մասին տեղեկությունը տեղական «Քարթլիս ամբեբի» լրատվամիջոցը տարածել էր օգոստոսի 3-ին։
Oգոստոսի 4-ին Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարեց, որ ինչպես Քարելիի, այնպես էլ Մառնեուլիի դեպքերով երկու անձ է ձերբակալվել։
«Քննությամբ պարզվել է, որ «Բի.Ջի.Էմ.1» և «Վրացական մսամթերքի ֆերմա» ընկերությունները հաղթել էին Մառնեուլիի և Քարելիի մսուր-մանկապարտեզների միավորումների մրցույթները և պարտավոր էին մանկապարտեզներին տավարի միս մատակարարել։
Սակայն տնօրենները 2026 թվականի մայիսին,մանկապարտեզներին տավարի մսի փոխարեն խաբեությամբ մատակարարել են ձիու միս և արդյունքում խարդախությամբ տիրացել պետական բյուջեի խոշոր չափերի գումարի», — հայտնել է ՊԱԾ-ը։