Վրաստանի դատախազությունը մեկ անձի է ձերբակալել պետական պաշտոնյային կաշառելու փորձի մեղադրանքով։
Վրաստանի դատախազության հաղորդմամբ՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության դատախազության անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունում վարորդական իրավունքի գործնական քննության ժամանակ վարորդի թեկնածուն, որը լուրջ սխալ է թույլ տվել, քննողին առաջարկել է գումար և խնդրել շարունակել քննությունը։
Քննողը հրաժարվել է ընդունել գումարը և դեպքի մասին տեղեկացրել է իրավապահ մարմիններին։
Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է չորսից յոթ տարի ազատազրկում։