Թբիլիսիի կենտրոնում ծածանում են ԵՄ դրոշը

Թբիլիսիում՝ Ռուսթավելի պողոտայում, Անկախության տոնի առթիվ քաղաքացիների կազմակերպած երթի շրջանակներում ծածնվեց Եվրամիության դրոշը։

Երթի կազմակերպման մասին հայտարարվել էր ավելի վաղ, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարությունը քաղաքի տոնական ձևավորման մեջ չօգտագործեց Եվրամիության դրոշները և Վրաստանի խորհրդարանի դիմաց փակցրեց միայն Վրաստանի դրոշներով պաստառներ։

Քաղաքացիների մի ստվար հատված այս որոշումը համարում է Վրաստանի արևմտյան կուրսի սաբոտաժ, այսօր որոշել է ցույց տալ կառավարությանն ու հասարակությանը, որ Վրաստանի արևմտյան կողմնորոշումն այլընտրանք չունի։

Այսօր՝ մայիսի 26-ին, Վրաստանում նշվում է Անկախության օրը։

Կոչ Պապուաշվիլիին՝ ԵՄ դրոշը վերադարձնել խորհրդարանի ճակատային մաս