Կոչ Պապուաշվիլիին՝ ԵՄ դրոշը վերադարձնել խորհրդարանի ճակատային մաս

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները բաց նամակով դիմել են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ կոչ անելով Եվրամիության դրոշը վերադարձնել խորհրդարանի ճակատային մաս՝ Անկախության օրվա զարդարանքների շարք:

«Այս տարի, երբ Վրաստանը Եվրամիությունից պատասխան է սպասում՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, Անկախության օրվա միջոցառումներին ցուցադրված խորհրդանիշներից ԵՄ դրոշը հանելը հակասում է Վրաստանի քաղաքացիների հայտարարված կամքին և սահմանադրական մանդատին»,- նշել են ընդդիմադիրները:

Բաց նամակի հեղինակների կարծիքով, Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականության ֆոնին մայիսի 26-ի տոնակատարության ժամանակ ցուցադրված խորհրդանիշներից ԵՄ դրոշի հեռացումը իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ Եվրոպայից երես թեքելու ևս մեկ օրինակ է։

Ըստ նրանց՝ իշխանությունը պարտավոր է իրականացնել Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի կամքն ու ապահովել դրա արտահայտումը, այդ թվում և ոչ միայն Անկախության տոնի խորհրդանիշով։

Ընդդիմադիրների համոզմամբ՝ դրոշը պարզապես թեմատիկ զարդարանք չէ, այն քաղաքական հայտարարություն և համապատասխան բովանդակություն է, որ Վրաստանի քաղաքացիների ընտրությունը Եվրոպան է, և ոչ ոք իրավունք չունի սեփական շահերը վեր դասել ժողովրդի կամքից։

«Կոչ եմ անում Վրաստանի խորհրդարանի շենքի ճակատային մաս վերադարձնել ԵՄ դրոշը՝ վրացական դրոշի հետ միասին, ինչպես անցյալ տարի էր։ Վրաստանի տեղը Եվրամիությունում է, իսկ Եվրամիության խորհրդանիշների տեղը՝ վրացական դրոշի կողքին»,- նշված է նամակում:

Ի դեպ, Վրաստանի մի շարք քաղաքացիներ սոցցանցում բողոքել են, որ այս տարի Անկախության տոնի զարդարանքում չկա Եվրամիության դրոշը, և այս փաստը կապել են իշխանության կուրսի փոփոխության հետ։

Թբիլիսիում ԵՄ դրոշներով բողոքի երկու երթ է նախատեսվում