Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել։ Ֆեյսբուքյան իր էջում այս լուրը տարածել է Ուկրաինայում կռվող վրացի սպա Վանո Նադիրաձեն։

«Ցավոք սրտի, մենք կորցրել ենք այստեղ ծնված խիզախ վրացու»,- գրել է Նադիրաձեն։

InterPressNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհված վրացի մարտիկի անունը Գիորգի Նարմանիա է, նա զոհվել է Բախմուտի մոտ ծավալված մարտերում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ի դեպ, Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից ի վեր՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս զոհվել է 37 վրացի մարտիկ։