Կառավարությունն անում է ամեն ինչ՝ երկրում նոր հակամարտության ռիսկը չավելացնելու ուղղությամբ. Բուրճուլաձե

«Մեր երկրի 20 տոկոսն օկուպացված է. այս իրողությունից ելնելով` Ուկրաինային օգնելու հարցում մենք անում ենք առավելագույնը»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն։

Բուրճուլաձեն նշել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի երկրում նոր հակամարտության ռիսկը չավելանա։

«Բոլորը, այդ թվում՝ մեր գործընկերները, մեր բնակչությունը, պետք է լավ հասկանան, որ Վրաստանն առանձնահատուկ իրավիճակում է։ Մեր երկրի 20 տոկոսն օկուպացված է, և այս իրողությունից ելնելով ենք անում հնարավոր ամեն բան Ուկրաինային օգնելու և միաժամանակ, իհարկե, մեր երկրում նոր հակամարտության ռիսկը չավելացնելու համար»,- ասել է պաշտպանության նախարարը: