Տրանզիտային տեղաշարժի տուգանքն անհամեմատ ավելանալու է

Թբիլիսիում տրանզիտային տեղաշարժման կանոնները խախտելու դիմաց տուգանքը 20-ից հասնելու է 500 լարիի: Այս մասին տեղեկացրել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ըստ նրա՝ Թբիլիսիում թեև տրանզիտային տեղաշարժն արգելված է, սակայն վարորդները շատ հաճախ չեն պահպանում այս կանոնը, քանի որ տուգանքը չնչին է:

«Եթե չեմ սխալվում, այսօրվա դրությամբ տուգանքը կազմում է 20 լարի, ես մտածում եմ՝ այս թիվը պետք է հասցնել 500-ի: Սա արդեն նախատեսված է մեր կողմից մշակված բարեփոխումների փաթեթով, մենք այն ներկայացնելու ենք խորհրդարանին: Այն բոլոր գործողությունները, որոնք ես նշում եմ, իրականացվում են ֆինանսների, արտաքին գործերի, ներքին գործերի նախարարությունների, և որ ամենակարևորն է՝ հասարակական հատվածի հետ սերտ համագործակցության արդյունքում»,-ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան