Կենսաթոշակը նախօրոք ստանալու դեպքում նախկին տոկոսադրույքը կնվազի

Կենսաթոշակը նախօրոք ստանալու դեպքում հաստատված տոկոսադրույքը հնարավոր է փոփոխվի՝ հօգուտ թոշակառուի:  Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին ասել է, որ աշխատանք է տարվում՝ որպեսզի առողջապահության նախարարության և «Լիբերթի բանկի» (կենսաթոշակները բաշխող բանկը Վրաստանում՝ խմբ.) միջև կնքված պայմանագիրը բարելավվի թոշակառուների օգտին։

«Մեր խնդիրն է՝ թեթևացնել թուշակառուների բեռը, այդ թվում նաև  կենսաթոշակը նախապես ստանալու դեպքում առաջացող գումարի հետ կապված: Այսօր նախարարության և բանկի միջև գործող համաձայություն կա, որում գրանցված են բոլոր պայմանները, սակայն մենք աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի գումարը նախապես վերցնելու դեպքում տոկոսադրույքները նվազեն»,-ասել է  Քումսիշվիլին:

Թողնել պատասխան