Պահանջում են դատաիրավական համակարգում իրավախախտումների վերաբերյալ քննչական հանձնաժողով ստեղծել

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները պահանջում են քննարկել դատաիրավական համակարգում կոռուպցիոն և այլ իրավախախտումներ ուսումնասիրող ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու հարցը։

Խորհրդարանում պատգամավորների համատեղ ճեպազրույցում Թամար Կորձաիան ասել է, որ հաջորդ շաբաթ իրենք դիմելու են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ արտահերթ նիստ գումարելու խնդրանքով։

«Ցանկացած օր, որը հետաձգում է դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին արձագանքը, կարող է շատ մեծ վնաս պատճառել Վրաստանին»,- ասել է Կորձաիան։

Պատգամավոր Խաթունա Սամնիձեի խոսքով` ողջ խորհրդարանական ընդդիմությունը համախմբված է այս հարցի շուրջ.

«ԱՄՆ-ի այս որոշումը ևս մեկ ապացույց է, որ նա մեր երկրի ամենաուժեղ և հավատարիմ բարեկամն է, այժմ մեր մանդատի շրջանակներում գրանցված հանձնաժողովի ստեղծումը մեր պարտականությունն է»,- պնդել է Սամնիձեն:

Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլի 5-ին հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:

Կոչ են անում ԱՄՆ-ին` պատժամիջոցներ կիրառել Իվանիշվիլիի նկատմամբ