Դամիա-Գիաուրարխիի և Սադախլոյի ներքին ճանապարհները կասֆալտապատվեն

Լուսանկարը՝ MarneuliFM

Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել Դամիա-Գիաուրարխի և Սադախլո գյուղերի ներքին ճանապարհների վերականգնման համար:

Դամիա-Գիաուրարխիի փողոցների ասֆալտապատման նախագծով՝ ներքին ճանապարհը բաժանված է 5 հատվածի։ Դամիա-Գիաուրարխի գյուղի ներքին ճանապարհները վերականգնելու համար կծախսվի 531 հազար 053 լարի:

Սադախլո գյուղում երկու ներքին ճանապարհ կասֆալտապատվի: Մառնեուլիի քաղաքապետարանը 526 հազար 863 լարիի մրցույթ է հայտարարել այս նպատակով:

Սադախլոյի ներքին ճանապարհների կառուցման համար նախատեսված գումարն ամբողջությամբ հատկացվում է Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեից։

Երկու գյուղերի ասֆալտապատման աշխատանքների կատարման մրցույթը հայտարարվել է մարտի 30-ին։ Մասնակցել ցանկացող ընկերությունները մրցութային առաջարկներ կարող են ներկայացնել ապրիլի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում։ Մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը պարտավորվելու է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 90 օրացուցային օրվա ընթացքում։