«Խաղաղության կամրջով» տեղաշարժը կսահմանափակվի

Ակտիվորեն ընթանում են Թբիլիսիի «Խաղաղության կամրջի» վերականգնողական աշխատանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հուլիսի 5-ից 19-ը կամրջով տեղաշարժը կսահմանափակվի։

Թբիլիսիի քաղաքապետարանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում վերականգնվում և ամրացվում են հետիոտնային կամրջի մինչև 200 մետր երկարությամբ վնասված հատվածները։ Վերականգնվում են նաև կամրջի կախոցը և հիմնական ճանապարհի դեֆորմացված աստիճանները։

«Հարկ է նշել, որ կամրջի վերականգնման գործընթացն իրականացվում է օտարերկրյա մասնագետների ակտիվ ներգրավմամբ և հսկողությամբ։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: