Քննություններին ռեկորդային թվով դիմորդներ են գրանցվել

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը հրապարակել է 2023 թվականի քննություններին գրանցման վիճակագրությունը։

NAEC-ի փոխանցմամբ՝ միասնական ազգային քննություններին գրանցված դիմորդների թիվը ռեկորդային է՝ ավելի քան 45 հազար դիմորդ։ Նշենք, որ անցյալ տարի գրանցված դիմորդների թիվը կազմել է 41 հազար։

Ուսանողական դրամաշնորհային մրցույթին այս տարի մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 3000 ուսանող։

Ընդհանուր մագիստրոսական քննության համար գրանցվել է ավելի քան 10 հազար ուսանող։

Ուսուցչի առարկայական քննության համար գրանցվել է ավելի քան 16 հազար ուսուցիչ կամ ուսուցիչ դառնալու ցանկություն ունեցող անձ։ Իսկ հատուկ ուսուցիչների քննության համար գրանցված է շուրջ 2500 ուսուցիչ։