Վրաստանում կնշվի ուղղափառ եկեղեցու ինքնիշխանության վերականգնման հարյուրամյակը

Վրաց ուղղափառ եկեղեցու ինքնիշխանության վերականգնման հարյուրամյակին նվիրված մկջոցառումներ կանցնկացվեն մարտի 25-ին Մցխեթայի Սվետիսցխովելի տարաճարում, կարգը կկատարի ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը: Մարտի 23-ին Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանում կբացվի ինքնիշխանության վերականգնմանը նվիրված ցուցահանդես: Կներկայացվեն համալսարանի թանգարանում և գրադարանում պահվող եկեղեցական բացառիկ հրատարակություններ և ձեռագրեր, որոնք ունեն պատմական արժեք: Ցուցահանդեսի հյուրերը հնարավորություն կունենան տեսնել Վրաստանի առաջին կաթողիկոս-պատրիարք Կիրիոն երկրորդի գրքերի հավաքածուի մի մասը, կցուցադրվեն նաև այն հոգևոր անձանց լուսանկարները, ովքեր մասնակցություն են ունեցել եկեղեցու ինքնիշխանությունը վերականգնելու բարդ գործընթացին:

1811 թվականին Ռուսական կայսրությունը վերացրեց Վրաց եկեղեցու ինքնիշխանությունը և հպատակեցրեց իրեն՝ որպես ռուսական եկեղեցու սինոդի եպիսկոպոսություն: Վրաց եկեղեցու ինքինիշխանության վերկանագնումից հետո առաջին կաթողիկոս պատրիարք ընտրվեց Կիրիոն Երկրորդը: 1989 թվականին Վրաց եկեղեցու հինգերորդ դարում գոյություն ունեցող ինքնիշխանությունը հաստատեց համաշխարհային պատրիարքարանը: 1977 թվականից մինչ օրս Վրաց կաթողիկոս պատրիարքը Սուրբ Իլիա Երրորդն է:

Թողնել պատասխան