Մարտի 21-ին Վրաստանում նշվում է լրագրության օրը

Մարտի 21-ը  համարվում է վրաց լրագրության ստեղծման օր: 1819թ․-ի այս օրը լույս է տեսել  առաջին վրացալեզու պարբերականը՝ «Վրաստանի թերթ»-ը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Վրաստանի լրագրողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Նա նաև խոստացել է, որ միշտ կպաշտպանի խոսքի ազատությունը: Նախագահը նշել է, որ զանգաածային լրատվամիջոցը քաղաքական գործընթացների իրականացման կարևորագույն միջոցն է:

«Դուք վրացական քաղաքական իրականության մեջ իսկապես չորրորդ իշխանություն եք, որպես քաղաքացի, նախագահ, երկրի առաջնորդ, հայտարարում եմ, որ երկրի ուժային հավասարակշռությունը պահելու գործում բարձր եմ գնահատում ձեր դերը»,- լրագրողներին է դիմել Մարգվելաշվիլին:

Թողնել պատասխան