Աջարիայի կառավարության ղեկավարը հեռանում է պաշտոնից

Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն հեռանում է պաշտոնից, այս մասին նա հայտնել է քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Աջարիայի գերագույն խորհրդի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Նինո Չխետիան հայտնել է, որ դա Պատարիձեի անձնական որոշումն է եղել։
Պատարաձեն այս պաշտոնում նշանակվել է 2016 թվականի հուլիսի 15-ին՝ Արչիլ Խաբաձեի հրաժարականից հետո: Մինչ այդ Պատարաձեն զբաղեցրել է Ղազախստանում Վրաստանի դեսպանի պաշտոնը:
Աջարիայի կառավարության ղեկավարի հավանական թեկնածուներն են Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրեն Թոռնիկե Ռիժվաձեն, ինչպես նաև նշվում են Աջարիայի բարձրագույն խորհրդի պատգամավոր Ցոտնե Անանիձեի, կրթության և գիտության փոխնախարար Բադրի Նակաշիձեի և Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեի անունները: Սկզբնական փուլում պաշտոնը կստանձնի առողջապահության նախարար Զաալ Միկելաձեն։

Թողնել պատասխան