Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիայի սահմանապահները Վրաստանի 3 քաղաքացի են ձերբակալել:  

Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ 3 անձինք ձերբակալվել են հոկտեմբերի 21-22-ին, Վրաստանի  հետ փաստացի սահմանային հատվածում: «Interpressnews» լրատվականի փոխանցմամբ, ձերբակալվածները Դուշեթիի շրջանի Քարքուշաանի, Գորիի շրջանի Մեծ Մեջվրիսխեւի և Կիրբալի գյուղերի բնակիչներ են:
«Ելնելով այն հանգամանքից, որ օրենք խախտողները որևէ փաստաթուղթ չեն ունեցել, Հարավային Օսիայի հանրապետության պետական անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությունը աշխատանքներ է տանում, որպեսզի ճշտի նրանց ինքնությունը»,-  ասված է Հարավային Օսիայի ՊԱԿ-ի հայտարարության մեջ:

Թողնել պատասխան