Վրաստանում գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ 2016 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, Վրաստանից արտահանված գյուղատնտեսական մթերքի արժեքը կազմել է 524.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11.5%-ով ավել է:  Ալկոհոլային խմիչքների արտահանումը կազմել է 68.5 մլն ԱՄՆ դոլար, ինչը 33.7%-ով ավել է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  ցուցանիշից,  խոշոր եղջերավոր անասունների արտահանումը կազմել է 29.6 մլն ԱՄՆ դոլար (80%  աճ): Գինու արտահանումը նույնպես դրական միտում է գրացնել` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13.1% աճ:
2016 թվականի համվետու ժամանակահատվածում, Վրաստանից արտադրանք է արտահանվել աշխարհի 87 երկիր, իսկ 2015  թվականին՝ 76:

Թողնել պատասխան