Վարչապետը հյուրընկալել է ԱՄՆ պատվիրակությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում գտնվող ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Կեմպին և առաջին տիկնոջը, ԱՄՆ պատվիրակությանը ընթրիքի է հրավիրել, փոխանցում է Վրաստանի կառավարությունը:

Նշենք, որ ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետի պատվին ընթրիք է տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող «Բիոլի» առողջարանային համալիրում։

Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակներում ԱՄՆ Ջորջիա նահանգի նահանգապետը և պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել տարբեր պաշտոնատար անձանց հետ։

«Պատվիրակության կազմում են Ջորչիա նահանգի առաջին տիկին Մարտի Կեմպը, Ջորջիայի ազգային գվարդիայի ադյուտանտ գեներալ Թոմաս Քարդենը և Ջորջիանահանգի տնտեսական զարգացման դեպարտամենտի հանձնակատար Փեթ Ուիլսոնը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: