Վրաստանում Միասնական պետական քննությունների համար գրանցման գործընթացը կսկսվի փետրվարի 9-ից

Փետրվարի 9-ից կմեկնարկի միասնական պետական քննութэкзаменյունների համար գրանցման գործընթացը:

Ինչպես հայտնել է քննությունների անցկացման և վերահսկման ազգայինկենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին` փետրվարի 8-ին ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, 2016 թվականին գրանցման ընթացակարգը կարևոր նորություններ ունի, մասնավորապես` գրանցումը այս տարի կանցկացվի երեք փուլով: Մայա Միմինոշվիլիի խոսքերով` գրանցումը պաշտոնապես կմեկնարկի փետրվարի 9-ին` առավոտյան ժամը 10:00-ից եւ կփակվի փետրվարի 15-ին`  ժամը 18:00-ին:  Գրանցման շրջանակներում դիմորդները նախ լրացնելու են անձնական տվյալները, ընտրելու քննությունը հանձնելու քաղաքը, ինչպես նաեւ այն առարկաները, որոնք պատրաստվում են հանձնել:

«Հաջորդ փուլում ուսանողը այլևս չի կարողանա փոխել քննությունը հանձնելու քաղաքը, չնայած մինչև հունիսի մեկը հնարավորություն կունենա փոխել ընտրված առարկաները: Այս ժամանակահատվածում հնարավոր կլինի փոխել լեզուն: Այս փուլի ավարտից հետո, առարկաների ցանկում փոփոխություն տեղի չի ունենա:»

— հայտարարել է Միմինոշվիլին: Քննությունների անցկացման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղեկատվությամբ` կրթական ծրագիր և բարձրագույն ուսումնական հաստատություն ընտրել կամ այն փոփոխել ուսանողները կկարողանան մինչև բողոքարկման համար նախատեսված ժամանակի ավարտը:

Թողնել պատասխան