Վրաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամների անունները հայտնի են

Վրաստանի նախագահի վարչակազմը ընտրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի երեք թեկնածուների` հաղորդում է Tabula.ge-ն:                                                           Փորձագետների և հասարակական կազմակերպ5546c28eecfab0fcb4ae34cf3d9c37b3ությունների անդամների կողմից ներկայացված վեց թեկնածուներից ամենաբարձր գնահատականներն են ստացել Կոբա Գվենետաձեն, Մայա Մելիքիձեն և Գիորգի Բաքրաձեն: Նախագահի վարչակազմի հաղորդմամբ` թեկնածուները նախապես համաձայնեցված չափորոշիչների հիման վրա են ընտրված եղել:  «Դրանք հետեւյալն են` մասնագիտական կրթություն, մասնագիտական որակավորում և քաղաքական անկողմնակալություն: Ընտրության գործընթացը փորձագետների հետ խորհրդակցելու և գնահատականների էլեկտրոնային համակարգով է անցկացվում»-նշված է Գիորգի Մարգվելաշվիլիի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամության թեկնածուների և փորձագետների կարծիքները, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին` երկրի նախագահին կներկայացնի փետրվարի 8-ին

Թողնել պատասխան