Գարնանը` Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքները`միայն գիշերը

Tbilisi_airport_1Ընթացիկ տարվա մարտի 1-ից 27-ը , Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կդադարի գործել օրվա ցերեկային  ժամերին:

Ինչպես «Interpressnews»-ին օդանավակայանի կառավարմամբ զբաղվող «TAV Georgia»  ընկերության վարչությունից են հայտնել, օրվա ընթացքում չվերթների կասեցման պատճառը օդանավակայանի թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ են: Վերանորոգման աշխատանքները մի քանի փուլով են ընթանալու, ինչի արդյունքում օրվա ընթացքում օդանավակայանը պարբերաբար չի գործի նաև ապրիլ-մայիս ամիսներին, սակայն այս ամիսների համար օդանավակայանի գործունեության ժամանակացույցը չի հստակեցվում:  Զուգահեռաբար, հայտնի չէ, թե ինչպիսի որոշում կկայացնեն  Թբիլիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները: Առկա տեղեկատվության համաձայն,այն ավիաընկերությունները, որոնք տեղեկացված են վերանորոգման աշխատանքների վերաբերյալ, իրենք  պետք է որոշեն` տեղափոխել թռիչքները գիշերային ժամերի, թե` չեղարկել դրանք:

Թողնել պատասխան