Զուրաբիշվիլին երկօրյա այցով մեկնում է Հայաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կմեկնի։ Այս մասին լուրը հաստատում են Հայաստանի նախագահի աշխատակազմից։

ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած տեղեկատվության համաձայն Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է մեկնում նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։

Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերին Թելավիում մասնակցել է Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, որտեղ, ի դեպ, ամենաբարձր մակարդակով ներկայացող հյուրը Հայաստանից էր:

Նկատենք, որ Զուրաբիշվիլին առաջին օտարերկրյա այցը սկսել է Բրյուսելից, իսկ տարածաշրջանայինը՝ Ադրբեջանից: Ադրբեջանում արած նրա հայտարարությունը Վրաստանում իրարամերժ կարծիքների առիթ է դարձել։