Այսօրվանից ներմուծվող ալյուրը կհարկվի

Վրաստանում այսօրվանից՝ հունիսի 12-ից, ուժի մեջ է մտնում Վրաստան ներկրվող ալյուրի վրա սահմանված հարկի մասին դրույթը։

200 կգ-ից ավելի ցորենի ալյուրի մաքսազերծման համար ներկրողը յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է վճարի 20 թեթրի, որը հավասար է 200 լարիի յուրաքանչյուր 1 տոննայի համար։

Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ տեղական շուկայում հացահատիկի և ալյուրի իրացումը խթանելու նպատակով ներմուծվող ալյուրի հարկը կգործի 5 ամիս՝ մինչև նոյեմբեր։

Նշենք, որ ցորեն արտադրող ֆերմերները բազմիցս ակցիա են անցկացրել՝ պահանջելով հարկեր սահմանել Վրաստան ներկրվող ալյուրի վրա։