4 խոշոր հրդեհի մարում մեկ օրում. Վրաստանի ՆԳՆ-ն ամփոփում է հրդեհաշիջման աշխատանքների արդյունքները

Վրաստանի ՆԳՆ-ի հրշեջ-փրկարարները նախօրեին միանգամից 4 մեծամասշտաբ հրդեհ են մարել՝ Շիդա-Քարթլիի, Ռաչա-Լեչխումիի, Քվեմո-Սվանեթիի և Սամցխե-Ջավախքի շրջաններում:

Լիսի լճի մոտակայքում հրդեհը բռնկվել է կեսօրին մոտ՝ ընդգրկել մոտ մեկ հա տարածք: Հրդեհից տուժածներ չկան: Եվս մեկ հեկտար էլ այրվել է Կվաբիսխևի գյուղում, հրշեջ-փրկարարների արագ արձագանքի արդյունքում հրդեհը չի հասցրել տարածվել մոտակա  անտառային տարածք:

Դաբա գյուղի մոտակայքում բռնկված կրակը մարել դեռևս չի հաջողվում: Բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջող տեխնիկան չի կարողանում հասնել հրդեհի օջախներին: Մարման աշխատանքներում ներգրավվել են սահմանային ոստիկանության ուղղաթիռները: ՆԳՆ-ն պարզաբանում է, որ մասնագետները հորդորել են ժամանակավորապես դադարեցնել շիջման աշխատանքներն օդից՝ ուժեղ քամու և ծխի պատճառով:

Այս տարի ռեկորդային համարվող բարձր ջերմաստիճան է արձանագրվում: Ուժեղ տապի պայմաններում մայրաքաղաքում, ինչպես նաև Վրաստանի արևելյան հատվածում արդեն մի քանի լուրջ հրդեհ է գրանցվել:

Թողնել պատասխան