Չվող թռչունների որսի սեզոնը բացված է

Թռչունների որսի սեզոնը Վրաստանում բացվել է օգոստոսի 19-ին: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տեղադրված Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության էջում:

Որսի ժամանակ արգելված է վայրի թռչունների ձվերի հավաքումը և վաճառքը, ինչպես նաև զանգվածային որսի համար նախատեսված սարքավորումները: Որսի սիրահարները պետք է իրենց մոտ ունենան 10 լարիի վճարման անդորրագրի բնօրինակը, վճարել կարելի է Վրաստանի ցանկացած բանկում: Անհրաժեշտ է նաև ՆԳՆ-ի կողմից տրված՝ որսորդական զենքի կրման իրավունքը հաստատող փաստաթուղթ:

Թռչունների որոշ տեսակների որսի համար սահմանված են ժամկետներ և ամենօրյա սահմանաչափեր:

Թողնել պատասխան