Կառավարությունը կվաճառի խորհրդարանի նախկին շենքը

Լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Քութայիսիում գտնվող՝ Վրաստանի խորհրդարանի նախկին շենքը հավանաբար կվաճառվի։ 

Տնտեսության ու կայուն զարգացման նախարարությունը ծրագրում է սեփականաշնորհել չշահագործվող շինությունը։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը Քութայիսիից Թբիլիսի էր վերադարձել նախորդ տարվա հունվարից։ Շենքը կառուցվել է «Միացյալ ազգային շարժման» կառավարության նախաձեռնությամբ՝ 2010-2012 թվականներին, շինարարության համար 340 միլիոն լարի է ծախսվել։

Նյութի աղբյուր՝ «Ինտերպրեսնյուզ»