Գախարիան այսօր կներկայացնի իր կուսակցության թեկնածուներին

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի  «Վրաստանի համար» կուսակցությունն այսօր կառաջադրի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քաղաքապետի թեկնածուներին, Թբիլիսիում մեծամասնական թեկնածուների և Թբիլիսիի քաղաքային խորհրդում կուսակցության ցուցակի անդամների:

Գիորգի Գախարիան թեկնածուներին կառաջադրի այսօր՝ ժամը 19:00-ին:

Միջոցառումը կանցկացվի Մետեխի Աստվածածնի ծննդյան եկեղեցու բակում: