Խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավարն իշխանամետ ՀԸ-ում պաշտոնի է նշանակվել

Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը կղեկավարի Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Միշա Փեիքրիշվիլին։

Փեիքրիշվիլիի խոսքով, ինքը «Իմեդի» լրատվական ծառայության ղեկավարի պաշտոնում կսկսի աշխատել այսօրվանից՝ մայիսի 22-ից:

Ի դեպ, Փեիքրիշվիլին խորհրդարանում աշխատում է 2019 թվականից՝ սկզբում եղել է խորհրդարանի նախագահի խորհրդականը, իսկ հետո դարձել է հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։

Հատկանշական է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի մամուլի գրասենյակի ղեկավարը տեղափոխվում է «Իմեդի» հեռուստաընկերություն։ Մագդա Անիկաշվիլին, որ ևս ղեկավարում էր հասարակայնության հետ կապերի բաժինը, նույնպես խորհրդարանից տեղափոխվել է «Իմեդի»-ում աշխատելու։