Իսրայելում Վրաստանի դեսպան կնշանակվի Բեքա Դվալին

Վրաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել Բեքա Դվալիի թեկնածությունը՝ Իսրայելում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու համար։

Համապատասխան կարգադրությունն արդեն հրապարակվել է կառավարության կայքում։ Ըստ փաստաթղթի՝ Բեքա Դվալին նշված պաշտոնը պետք է ստանձնի 2026 թվականի հուլիսի 1-ից։

Վրաստանը Իսրայելում դեսպան չուներ 2025 թվականի դեկտեմբերից, այն բանից հետո, երբ Զազա Կանդելակին ժամկետից շուտ հետ կանչվեց այդ պաշտոնից։