Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 2-ի տվյալները

Մայիսի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 655 հազար 221-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 95 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 637 հազար 293։

Վարակից մահվան 1 դեպք է գրանցվել։ Մինչ այս երկում արձանագրվել է 16 հազար 811 մահվան դեպք:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.1%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 0.99%, վերջին 7 օրվանը՝ 0.84%: