Երկրաշարժ Վրաստանում

Այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 23:35-ին Դմանիսիի շրջանի Իրգանչայ գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։ Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,3 (ML) մագնիտուդ։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։