Վրաստանում քաղաքացիները կարող են խախտումներն արձանագրել բջջային հավելվածի միջոցով

Վրաստանի քաղաքացիները բջջային հավելվածի միջոցով այսուհետ կկարողանան արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ներքին գործերի նախարարությունը, սակայն դեռ չի հստակեցրել, թե հավելվածը երբ հասանելի կլինի:

Երկրի խորհրդարանում ավտոճանապարհային անվտանգությանը վերաբերող քննարկմանը նշվել է, որ քաղաքացիները կկարողանան խախտումն արտացոլող տեսաձայնագրություններն ուղարկել, ինչից հետո ՆԳՆ-ն հանդես կգա համապատասխան արձագանքով։

Նախաձեռնությունն իրականացնելու համար ՆԳՆ-ն անհրաժեշտ է համարում օրենսդրական փոփոխություններ: Նշվում է նաև, որ քաղաքացիները, ովքեր կնկարահանեն ավտոճանապարհային խախտումները, ամենայն հավանականությամբ, չեն ունենա դատարանում որպես վկա ներկայանալու պարտավորություն:

Թողնել պատասխան