Հեռավար ուսուցումը կշարունակվի՞. հարցին անդրադարձել է Տիկարաձեն

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեռավար ուսուցման շարունակման հարցին: Նրա խոսքով՝ եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Վրաստանում բարդանա, բնականաբար, առցանց ուսուցման ռեժիմը շարունակական բնույթ կունենա։ «Դրա փորձը Վրաստանում արդեն կա»,- ասել է նախարարը:

Ըստ Տիկարաձեի՝ միջոցառումները մշակելու ուղղությամբ նախարարությունը համագործակցում  է Կրթության գերատեսչության հետ։

Հիշեցնենք՝ առցանց ուսուցման հետ կապված բազմիցս հայտարարություններ են արել Վրաստանի վարչապետը, վարակաբանները։

Հեռավար կրթությունը Վրաստանի բուհերում. ուսանողների կարծիք

Այսօրվա իրավիճակից ելնելով՝ կարող ենք և՛ ընտրություններ անցկացնել, և՛ ուսումնական գործընթացը սկսել. Գամկղրելիձե

Հեռավար կրթության վրացական մոդելն աշխարհում լավագույններից է. Գախարիա

UNICEF-ը Վրաստանին  կոչ է անում ժամանակին վերսկսել ուսումնական գործընթացը