Հոգ չէ, գուցե ողջ ամառ այստեղ լինենք․ հուլիսի 5-ին նույնպես ակցիա տեղի կունենա

«Հոգ չէ, գուցե ողջ ամառ այստեղ լինենք» հուլիսի 4-ին նման խոսքերով ավարտվեց Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող ակցիա-համերգը, որի նպատակը Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականն է:

Ակցիայի մասնակիցները այսօր՝ հուլիսի 5-ին նույնպես կհավաքվեն խորհրդարանի շենքի դիմաց:

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն 15 օր պահանջում է նախարարի հրաժարականը: