Սուրբ Զատկի գիշերը Թբիլիսիի մետրոն կսպասարկի անվճար

Սուրբ Զատկի գիշերը Թբիլիսիի մետրոպոլիտենը ժամը 23:00-ից անվճար կսպասարկի ուղևորներին և կաշխատի մինչև գիշերվա ժամը 04:00-ն, հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ Կախա Կալաձեի, նաև ապրիլի 16-ին և 17-ին կբացվեն ժամանակավոր ավտոբուսային երթուղիներ, որոնք կաշխատեն առավոտյան ժամը 8:00-ից մինչև 20:00-ն Մուխաթգվերդիի, Վաշիլիջվարիի, Կուկիի, Նոր Կուկիի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելեի, Վելիի և Վարկեթիլիի գերեզմանատների ուղղություններով:

Նշված երթուղիներով շարժվող ավտոբուսները նույնպես ուղեւորներին կսպասարկեն անվճար։