Նոյեմբերի վերջին լարին էլ ավելի կարժեզրկվի

Վրաց տնտեսագետ վերլուծաբանների եզրակացությունների համաձայն՝ նոյեմբերի վերջին լարին էլ ավելի կարժեզրկվի։ Վերլուծաբանների մի մասի կարծիքով նման պատկերը ոչ միայն թուրքական լիրայի ազդեցության հետևանքով է, այլ նաև ներքին ոչ ճիշտ գործողությունների:

«Այս պահին լարիի նման անկումը մենք կապում ենք պետական բյուջեի ոչ ճիշտ կառավարման և անցումային ենթակառուցվածքների նախագծերի հետաձգման հետ: Մինչև նոյեմբերի 15-ը մենք ակնկալում ենք լարիի էլ ավելի արժեզրկում: Ապրանքների գների բարձրացումն էլ կշարունակվի», — ասում է վերլուծաբան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նիկա Շենգելիան:

Զուգահեռաբար, չի բացառվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Տարվա վերջին նախատեսված է Էներգետիկայի կարգավորման հանձնաժողովի նիստ:

Այսօրվա դրությամբ մեկ դոլարի պաշտոնական գինը կազմում է գրեթե 2 լարի 71 թեթրի: