Կադրային փոփոխություններ Վիրահայոց թեմում

Վիրահայոց թեմում փոփոխություններ են եղել: Այս մասին տեղեկություն է տարածել Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

Թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնի ղեկավար է նշանակվել թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը : Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն է նշանակվել «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խմբի պարուսույց Սուրեն Աբրամյանը:

Հիշեցնենք, որ «Հայարտուն» կենտրոնի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի ղեկավարի պաշտոնը մինչ հուլիս ամիսը զբաղեցնում էր Լևոն Չիդիլյանը: Վերջինս հայտարարել էր, որ իր գործունեությունը շարունակելու է այլ ոլորտում: