Հանդիպել են Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները

Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստը, Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ըստ գերատեսչությունների տարածած տեղեկատվության հանդիպման, կազմակերպիչը եղել է շվեյցարական կողմը, որը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո հանդես է գալիս որպես միջնորդ:

Վրաստանի ԱԳ նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, հանդիպմանը վրացական կողմից բարձրացվել է Վրաստանի տարածքների ապաշրջափակման հարցը, խոսվել է օկուպացված տարածքներում զարգացած գործընթացների, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրների մասին:

Հատկանշական է, որ 2008 թվականին Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցումից հետո, երկու երկրների ԱԳ նախարարներն առաջին անգամ հանդիպեցին: