Կարևորել են Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

Նշվում է, որ կողմերը կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ընդգծել բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

«Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և իր գործընկերոջ՝ Ղարիբաշվիլիի աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ:

Քննարկել են վրաց-հայկական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր