Վրաց-թուրքական սահմանի Ախալքալաքի-Կարծախի միջպետական նշանակության ավտոճանապարհին երթևեկությունն արգելված է

Օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով (առատ ձյուն, բուք, մերկասառույց և վատ տեսանելիություն) Ախալքալաքի-Կարծախի (Թուրքիայի հետ սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-36 կմ հատվածում և 33 կմ Կիրովականի-Կումուրդո ավտոճանապարհի 1-10 կմ ճանապարհահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։  

Ըստ տեղեկության՝ հանրապետական նշանակության Բորժոմի-Բակուրիանի-Ախալքալախի ճանապարհի 55-83 կմ ճանապարհահատվածում երթևեկությունը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ևս արգելված է։ 

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակիչներին երթևեկել համապատասխան ձմեռային անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։