Բեռնատարն ընկել է Տաբախմելայում փլուզված ճանապարհի փոսը

Աջարիայի Խուլոյի մունիցիպալիտետի Տաբախմելա գյուղի կենտրոնական ճանապարհի մի հատվածը փլուզվել է, և բեռնատարն ընկել է առաջացած փոսը։

Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, բնակիչները փորձում են տարհանել բեռնատարը։

Կենտրոնական ճանապարհը մասնակի արգելափակված է։

Ըստ տեղացիների՝ ճանապարհի տակով ջուր է հոսում, որն էլ հավանաբար ճանապարհի փլուզման պատճառ է դարձել։